Ճամբարային առաջին երկա՜ր օրը

IMG_2086 IMG_2270 IMG_1927 Անի Ջեյրանյան, Գեղարվեստի ավագ դպրոց, 11 դասարան

Հուլիսի 1-ին, Ժամը 9-ին շարժվեցինք եկեղեցու բակից: Ճամբար հասանք և տեղավորվեցինք սենյակներում: Այնտեղ  չկային մահճակալներ, մենք պետք է քնեինք քնապարկերում: Առաջին հայացքից դա հրաշալի էր, բայց քնելով քնապարկերում մենք հասկացանք, թե ինչքան ենք սիրում մեր մահճակալները: Ճաշից հետո՝ ժամը 3-ին ուղևորվեցինք դեպի Բյուրականի աստղադիտարան: Մեզ ուղեկցում էին սկաուտները: Ճանապարհը շատ երկար էր, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի: Գնում Էինք սարերի միջով: Բոլորս էլ հոգնած էինք, բայց շարունակում էինք քայլել: Վերջապես հասանք աստղադիտարան:

Սակայն չկարողացանք նայել աստղերին, որովհետև աստղադիտակով կարող էին նայել միայն աշխատողները: Մեզ պրոեկտորով ցույց տվեցին և պատմեցին աստղերի, մոլորակների և համաստեղությունների մասին: Շատ հետաքրքիր էր: Վերջացրեցինք և ուղևորվեցինք հետ՝ դեպի ճամբար: Վերադառնալը ավելի դժվար էր, քանի որ մենք սար էինք բարձրանում: Շատ էինք հոգնել, բայց աշխատում էինք ցույց չտալ մեր հոգնածությունը, քանի որ մեր մեջ կային նաև փոքրեր: Մութը ընկնում էր: Ժամը 10-ին հասանք ճամբար: Բոլորս ուրախ էինք:

Leave a comment