Սպասված լուրը Բյուրականի սկաուտական ճամբարում

IMG_2299IMG_2166 IMG_1962

Աիդա Ստեփանյան

Ողջույն: Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի շրջանավարտ եմ, որի համար շատ հպարտ եմ:

Հուլիսի մեկից մինչև հուլիսի հինգը ես, իմ ընկերները և ուսուցիչներս անցկացրեցինք շատ հետաքրքիր և անկրկնելի օրեր: Ինչ որ ես սովորեցի այդ օրերին, դժվար թե սովորեի մեկ այլ տեղ: Մեր օրը շատ հագեցած էր, ոչ մի րոպե զուր չէր կորչում:

Մենք կազմակերպել էինք փոքրիկ էկոխաղ Մարտիրոս գյուղի մեր ընկերների հետ: Բավականին հետաքրքիր բանավեճ էր ընթանում մեր միջև և ահա ինձ զանգ եկավ, որին սրտի թրթիռով սպասում էի: Բյուրականի սկաուտական ճամբարում իմացա, որ ես ընդունվել եմ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այժմ Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի եմ` ապագա իրավաբան: Իմ ուրախությունից թնդաց ամբողջ Բյուրականը:

Իմ դպրոցի և ուսուցիչների շնորհիվ ես ճանաչեցի ինքս ինձ: Շատ եմ սիրում իմ երկրորդ ընտանիքը:

Leave a comment